Դանիայում ուրբաթ օրը՝ փետրվարի 20-ին, շահել են EuroJackpot վիճակախաղի պատմության մեջ ամենամեծ գումարը: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, հաղթողը ձեռք է բերել ավելի քան 315 մլն կրոն (մոտ 42.2 մլն եվրո):
Շահող տոմսը գնել են Զելանդիա կղզու Հելսինգեր քաղաքի սուպերմարկետներից մեկում: EuroJackpot-ի աշխատակիցների խոսքով՝ իրենք բացարձակ պատկերացում չունեն, թե ով է շահողը. գուցե այդ մարդը նույնպես չգիտի, որ ջեքփոթ է շահել, քանի որ ոչ բոլորն են վիճակախաղից անմիջապես հետո ստուգում տոմսերը:







































