Քեմբրիջի համալսարանի գիտնականները ստեղծել են շոկոլադի արտադրության նոր ընկերություն: Այն կոչված է պայքարելու կնճիռների և «կախված մաշկի» դեմ՝ ի հաշիվ օրգանիզմում հակաօքսիդանտների խտացման և արյան շրջանառության ինտենսիվության: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Lycotec ընկերությունը պնդում է, որ Esthechoc շոկոլադի մեկ սալիկում, որը կշռում է 7 գրամ, այնքան աստակսանտին հակաօքսիդանտ կա, որքան սաղմոնի սուկիում: Ծերացման գործընթաց դանդաղեցնող շոկոլադի ամենօրյա օգտագործումից հետո բարելավվել է կամավորների արյան շրջանառությունը:
Շոկոլադը հազիվ թե լայն վաճառքում հայտնվի:











































