Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի փոխհրամանատար Էդրիան Բրեդշոուն Լոնդոնում պաշտպանական հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտում ելույթի ժամանակ հայտարարել է, որ հյուսիսատլանտյան դաշինքի ուժերը պետք է միջոցառումներ ընդունեն կազմակերպության արևելաեվրոպական անդամներից մեկի վրա Ռուսաստանի մասշտաբային հարձակման դեպքում։
Նրա խոսքով՝ ռուսական ղեկավարությունը կանոնավոր զորքեր կարող է կիրառել ոչ միայն ահաբեկման ու զսպման, այլև ՆԱՏՕ-ի տարածքի զավթման համար։ Բրեդշոուն նշել է, որ նման ձգտողական գործողություններն արդեն նկատվել են Ռուսաստանի կողմից Ղրիմի զավթումից առաջ։ Գեներալի խոսքով՝ խոսքն, այսպես կոչված, էսկալացիոն գերիշխանության մասին է, որին դիմել է Մոսկվան դեռևս ԽՍՀՄ-ում։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ մշտական դիմակայության դարաշրջանում ՆԱՏՕ-ն պետք է ունենա արևելյան սահմանների պաշտպանության միասնական համակարգ, ինչպես նաև ադապտացվի պառակտիչ գործողություններին ու հիբրիդային պատերազմի այլ մեթոդներին, որոնք կիրառվում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում։









































