Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) պատրաստվում է այն բանին, որ Հունաստանը կարող է լքել եվրոգոտին: Այժմ ԵԿԲ աշխատակիցները անցկացնում են ներքին մոդելավարումն այն բանի, թե ինչպես արժութային միության մյուս անդամները պետք է միասին մնան: Այս մասին հաղորդում է գերմանական Spiegel պարբերականը:
Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի` Հունաստանի համար եվրոգոտուց դուրս գալը կարող է ավելի մեծ ծախսերի հետ կապված լինել, քան այն, որ երկիրը մնա այնտեղ և շարունակի բարեփոխումները: Եվրոգոտու ֆինանսների նախարարների խորհուրդը (Եվրոխումբ) կքննարկի Հունաստանին ֆինանսական օգնության երկարաձգումը ուրբաթ ` արտահերթ նիստի ժամանակ:










































