Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պնդում է, որպեսզի Հունաստանը մնա եվրոգոտում: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
«Հունաստանը եվրոգոտում է: Նա պետք է մնա եվրոգոտում»,- ասել է Օլանդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համաժողովի ժամանակ:
Մերկելը ևս կողմ է դրան:










































