«Ռուսաստանը Եվրոպայում հրդեհ է բորբոքում», որի նմանն աշխարհամասը չի տեսել 17 տարի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Շտաբի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին, գրում է Svoboda.org-ը:
Տեխասի A&M համալսարանում համաժողովի ընթացքում իր ելույթի ժամանակ Մարտին Դեմփսին ռուսական գործոնը հիշատակել է որպես ԱՄՆ-ի և աշխարհի անվտանգությանը սպառնալիք ներկայացող 7 գործոններից մեկը: Այդ ցուցակում են Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանը, «Ալ-Քաիդա» խմբավորման արմատական ծայրահեղականները, ԴԱԻՇ-ը («Իրաքի և Շամի իսլամական պետություն»), ինչպես նաև ԱՄՆ ենթակառույցներին սպառնացող կիբերհարձակումները:
Գեներալի խոսքերով` Ռուսաստանը, ինչպես և Չինաստանը, «վառել է ազգայնականության կրակը, որը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Գործելով նման կերպ` նրանք սպառնում են ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին»: Դեմփսիի կարծիքով` հնարավոր չէր պատկերացնել, որ նման տեսակի հակամարտությունը և նման նկրտումներն ի հայտ են գալիս 2015-ին Եվրոպայում: