Ֆրանսիացի գործատուները իրավունք ունեն առանց նախազգուշացման վերահսկելու իրենց աշխատակիցների ծառայողական հեռախոսների SMS-հաղորդագրությունները, եթե դրանք որպես «անձնական» նշված չեն, ասվում է Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի՝ ուրբաթ հրապարակված որոշման մեջ, գրում է RIA Novosti-ն:
Դատական վեճի հիմքում ընկած են բրոքերական երկու ընկերությունների միջև տարաձայնությունները, որոնցից մեկը վերահսկել է իր աշխատակիցների SMS հաղորդագրությունները: Ուսումնասիրելով խնդիրը՝ դատարանը որոշել է, որ գործատուի կողմից հատկացված հեռախոսը առաջին հերթին աշխատանքային գործիք է: Այդ պատճառով էլ դրանով ուղարկված և ստացված հաղորդագրությունները պետք է միայն մասնագիտական բնույթ կրեն:
Այդ պատճառով էլ գործատուն կարող է առանց նախազգուշացման և իր ենթակայի ներկայության ստուգել SMS-հաղորդագրության բովանդակությունը: Շատ ընկերություններ իրենց սերվերների վրա ավտոմատ կերպով պահում են հեռախոսների հաղորդագրությունները, ոմանք էլ համապատասխան ծրագրեր են տեղադրում, որպեսզի հնարավորություն ունենան հեռակա կարգով ստուգելու հաղորդագրությունները: Դրանից բացի՝ գործատուն ուղղակի կարող է վերցնել հեռախոսը և ստուգել այն:
Միևնույ ժամանակ, եթե հաղորդագրությունը որպես «անձնական» է նշված, ապա այն կարդալ չի թույլատրվում:








































