Չինական Lenovo ընկերությունը կդադարեցնի նախապես տեղադրել Superfish գովազդային ծրագիր, որը կիբերանվտանգության մասնագետների կողմից ճանաչվել է վնասակար ու սարքը դարձնում է խոցելի ցանցահենային հարձակումների համար՝ Reuters-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը:
Superfish-ը տեղադրվում էր նոթբուքերում՝ նպատակ ունենալով ավտոմատ կերպով ցուցադրել գովազդ, որոնք հայտնվել էին 2014թ. սեպտեմբերից փետրվար ամիսներին: Ըստ ընկերության ներկայացուցչի՝ դա, սակայն, չի հավաքել օգտատերերի անձնական տվյալները ու չի հետևել նրանց գործողություններին: Այնուամենայնիվ, ծրագիրը բացասաբար է անդրադարձել արտադրողի հեղինակության վրա:










































