Friday, 03 07 2026
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը

Տեր-Պետրոսյանը «Սրտիս պարտքը» մահախոսական հոդվածով փորձում է մաքրել իր հետքերը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդես է եկել հերթական հոդվածով: Այն վերնագրված է «Սրտիս պարտքը», և դրանում Տեր-Պետրոսյանը փորձում է վերլուծել, թե վերջին տարիներին ինչ տեղի ունեցավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:Տեր Պետրոսյանը քննադատում է Գագիկ Ծառուկյանին քննադատողներին և չարախնդացողներին և բարձր է գնահատում վերջին տարիների նրա քաղաքական գործունեությունը՝ նկատելով, որ Ծառուկյանի ձախողման պատճառը քաղաքական փորձի պակասն էր ու ԲՀԿ-ում մի խումբ խառնակիչների գոյությունը, որոնց անունները Տեր-Պետրոսյանը չի ուզում տալ:

Ընթերցողը նկատեց, թերևս, որ այս ոճը շատ է նման մահախոսականի: Չմտածեք, թե սա պատահականություն է. Տեր-Պետրոսյանը այս հոդվածով մոտավորապես ասում է, թե Ծառուկյանի հիշատակը վառ կմնա մեր սրտերում, չի կարելի նրա մասին վատ բաներ ասել: Հենց սրանում է հոդվածի ամենակարևոր իմաստը. Վերջին շրջանի քաղաքական իրադարձությունների մասին Հայ ազգային կոնգրեսի նախագահը խոսում է դիտորդի նման, կարծես ինքն այդ ամենի հետ որևէ կապ չի ունեցել, այլ ընդամենը որպես պատմաբան ու քաղաքագետ հետևել է պրոցեսին:

Տեր-Պետրոսյանը թվացյալ վեհանձն ձևով պաշտպանում է Ծառուկյանին, իրականում ինքն իրեն է պաշտպանում, որովհետև գիտի՝ ԲՀԿ նախագահին ուղղված էմոցիաների պարպումից հետո հարցերի հասցեատերը ինքն է դառնալու որպես ներքաղաքական կաշայի հիմնական հեղինակ: Բայց հիմա նա «քաղաքական մահախոսական» է գրել Ծառուկյանի մասին, որովհետև մտածում է, որ եթե Ծառուկյանին քաղաքականապես թաղի, իր ու իր ղեկավարած ՀԱԿ-ի գործունեության հետքերն էլ հետն է թաղելու:

Տեր-Պետրոսյանն այս հարցում չարաչար սխալվում է. Ծառուկյանի քաղաքականության մեջ դրսևորվելու թեկուզ տեսական, բայց չնչին շանսեր դեռևս ունի: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանին, նրա ժամանակը անցել է վաղուց, չնայած նրա 25-ամյա գործունեության դառնահամը դեռ երկար կմնա քաղաքական մթնոլորտում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում