Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի տեղեկություններով՝ ուկրաինացի 90 զինծառայողներ պատանդ են ընկել Դեբալցևոյի մոտ, ևս 82 զինվորի գտնվելու վայրն անհայտ է։
Անջատողականներով շրջապատված շրջանից ուկրաինական զորքերի դուրսբերման ընթացքում զոհվել են 13 զինվորականներ, 157-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Գլխավոր շտաբին։
Ընդհանուր առմամբ հակամարտության գոտում 1 օրում զոհվել է 14 ուկրաինացի զինվորական։
Միևնույն ժամանակ շարունակում են տեղեկություններ ստացվել Ուկրաինայի արևելքի մի քանի շրջաններում հրետանային գնդակոծությունների մասին՝ չնայած ավելի վաղ հայտարարված հրադադարին։
Դոնեցկի օդանավակայանի շրջանում արկերի պայթյուններ են լսվել։










































