Դանիան երկրի ներսում և արտասահմանում ահաբեկչության դեմ պայքարի ծրագիր է գործի դրել մայրաքաղաք Կոպենհանգենի կենտրոնում հրազենային հարձակումներից հետո: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ իշխանությունները նախատեսում են հակաահաբեկչական օպերացիայի միջոցառումների վրա ծախսել 150 մլն դոլար: Նախագիծը ենթադրում է Դանիայի հատուկ ծառայությունների ֆինանսավորման ընդլայնում, ինչն աշխատակիցներին թույլ կտա ավելի լավ վերահսկել ԴԱԻՇ-ին («Իրաքի և Շամի իսլամական պետություն») միանալու նպատակով արտասահման մեկնել ցանկացող դանիացիներին:
Հատկացված միջոցների կեսից ավելիով կֆինանսավորվի ռազմական հետախուզության գործունեությունը:











































