Կոլումբիայի ազգային համալսարանում հայտնաբերել են մոզազավրի` ծովային դինոզավր լավ պահպանված կմախք: Այս մասին գրում է TASS-ը:
Մոզազավրի նոր տեսակը ստացել է Eonatador coellensis անվանումը` գտածոյի վայրի մերձակայքում գտնվող բնակավայրի պատվին: 41.5 սմ երկարությամբ գանգով մոտ 3 մետրանոց կմախքը շատ լավ է պահպանվել: Ոսկորների վրա փափուկ հյուսվածքների հետքեր են նշմարվել, ինչը շատ հազվադեպ է հանդիպում:








































