Բելառուսը բաց է ՆԱՏՕ-ի հետ կառուցողական երկխոսությանհամար` կողմերի հավասարության և թափանցիկության հիման վրա: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Զինված ուժերի հրամանատարական կազմի առջև ելույթի ժամանակ, գրում է Trend-ը:
Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ նույնիսկ այդքան ոչ միմանշանակ արտաքին իրավիճակում Բելառուսը չի նահանջի խաղաղասիրական արտաքին քաղաքականություն իրականացնելուց, ինչպես նաև հետայսու էլ կպաշտպանի իր շահերը:
Նախագահն ընդգծել է, որ Բելառուսը նաև քննարկում է Կոլեկտիվ անվտանգության կազմակերպության պայմանագրի շրջանակներում համագործակցությունը`որպես Եվրասիա մայրցամաքում անվտանգության և կայունության ապահովման երաշխիք:
Ըստ Լուկաշենկոյի` դա չի նշանակում, որ Բելառուսը հրաժարվում է համագործակցել մյուս երկրների և ռազմաքաղաքական կազմակերպությունների հետ: Խոսքը մասնավորապես ՆԱՏՕ-ի հետ կառուցողական երկխոսության մասին է`«կողմերի հավասարության և թափանցիկության սկզբունքով»:








































