Ուելսի արքայազն Հարին հանդիպման է հրավիրել դերասանուհի Էմմա Ուոթսոնին: Այս մասին հայտնում է Woman պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրին:
30-ամյա արքայազնը, աղբյուրի խոսքով, 24-ամյա դերասանուհուն երեկույթի է հրավիրել ընդհանուր ընկերների միջոցով՝ իմանալով, որ նա բաժանվել է իր ընկեր Մեթյու Ջենիից: Պարբերականի զրուցակիցը պատմել է, որ արքայազնին ևս 12 հյուր է պետք եղել, որ դերասանուհին իրեն անհարմար չզգար:
«Նա ուզում էր ցույց տալ, որ ինքն ուրախ է, կոպիտ չէ: Ընդհանրապես, նա մինչև ականջները սիրահարված է, և ոչ միայն Էմմայի արտաքինին»,- նշել է աղբյուրը:










































