Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը փորձաշրջան կանցնի Մինսկի «Դինամո»-ին: Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի պաշտոնական կայքը:
Եդիգարյանն արդեն միացել է թիմին, որը Թուրքիայում միջմրցաշրջանային ուսումնամարզական հավաք է անցկացնում:
«Դինամո»-ն այսօր ստուգողական խաղ է անցկացնելու Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ: Հիշեցնենք, որ 2014թ. վերջին 27-ամյա կիսապաշտպանն ազատ գործակալի կարգավիճակով հեռացել էր «Կայրաթ»-ից:








































