168.am-ը քիչ առաջ ահազանգ է ստացել Ախթալայում տիրող լարված իրավիճակի մասին: Հաղորդագրության մեջ ասված է. «Ախթալայում լարված իրավիճակ է: Հարյուրավոր բնակիչներ իրենց բողոքն են արտահայտում Ախթալայի Լեռնահարստացման կոմբինատի տնօրինությանը՝ պահանջելով վերականգնել նախօրեին անօրինական կերպով աշխատանքից ազատված մեկ տասնյակից ավելի աշխատակիցներին, վճարել իրենց աշխատավարձը, ինչպես նաև բարելավել աշխատանքային պայմանները:
ԼՀԿ տնօրեն Մարտիկ Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եղբայրը, կոպիտ վերաբերմունք ցուցաբերելով խոչընդոտել է քաղաքացիների ահազանգով դեպքի վայր մեկնած «Civil voice» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների ու լրագրողների աշխատանքը:
Նա պահանջել է հեռանալ տարածքից և չմիջամտել խնդին: Ցուցարարների ձեռքից վերցրել են նրանց բողոքն արտահայտող պաստառները, ինչպես նաև ահաբեկել և սպառնացել տեղացիներին:











































