ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, պատասխանելով լրագրողների հարցերին, նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը համարել է «միտումնավոր քայլ»՝ ուղղված իշխանությունների ձախողվելուն, պետության մեջ անկայույնություն ստեղծելուն:









































