«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ թիմը չէր կարողանում գտնել իր խաղը մրցաշրջանի առաջին փուլում: Մասնագետը նշել է, թե ինչ նպատակներ է հետապնդում «Լիվերպուլ»-ը Եվրոպայի լիգայում:
«Մրցաշրջանի առաջին փուլում «Լիվերպուլ»-ն ինքն իրեն նման չէր: Հուսով էի, որ մրցաշրջանի այս փուլում մենք դեռ հանդես կգանք Չեմպիոնների լիգայում , բայց այնտեղ մենք, ցավոք, չկանք: Այս մրցաշրջանը հիանալի դաս է մեզ համար: Հաջորդ տարիներին, հնարավոր է, մենք շատ ավելի կայուն խաղ կարողանանք ցուցադրել:
Երբեք ուշ չեմ համարում հաջողությունների հասնելու համար: Այժմ էլ հայտարարում եմ, որ Եվրոպայի լիգան այն մրցաշարն է, որի հաղթող ենք մենք ցանկանում դառնալ: Այն հրաշալի մրցաշար է, որի շրջանակներում նույնպես հանդես են գալիս հզոր թիմեր»,- Liverpool Echo-ն մեջբերում է Ռոջերսի խոսքերը:



































