Իսրայելի իշխանությունները հաստատել են, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Սուդանի տարածքը: Երկրի ՌՕՈւ-ն ռմբակոծել է Սուդանի արևելքը, որտեղ գտնվել են «Համասի» ներկայացուցիչները: Այդ մասին այսօր հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Նրա խոսքերով, սա երկրորդ այսպիսի ռմբակոծությունն է 2009թ. Եգիպտոսի և սուդանի մոտ պաղեստինցիների շարասյան ռմբակոծությունից հետո: Al-Arabia հեռուստաալիքը չորեքշաբթի հայտնել է, որ Սուդանում սպանվածներից մեկը «Համասի» գրոհային է եղել:
Հիշեցնենք, որ երեկ Սուդանի իշխանությունները նախ հայտարարել էին, որ իրենց տարածքը ռմբակոծվել է անհայտ երկրի ինքնաթիռների կողմից, ապա արտգործնախարարությունը տեղեկացրեց, որ դրանք եղել են իսրայելական ռազմական ինքնաթիռներ:











































