Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի խոսնակ Բալեկա Մբետեն ներողություն է խնդրել ընդդիմադիրից՝ «Մարտիկներ՝ հանուն տնտեսական ազատության» կուսակցության հիմնադիր Յուլիուս Մալեմայից, որին իշխող Աֆրիկյան ազգային կոնգրեսի նիստի ժամանակ անվանել է «խավարասեր»: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մբետեն բղավել էր Մալեմայի կուսակցության անդամների վրա՝ հրամայելով լքել նիստերի դահլիճը:
«Մարտիկներ՝ հանուն տնտեսական ազատության» կուսակցության անդամները ներխուժել էին շենք, երբ երկրի նախագահ Ջեյկոբ Զուման կարդում էր իր ուղերձը՝ ուղղված խորհրդարանականներին: Նրանք նախագահից պահանջել էին վերադարձնել հասարակական գումարները, որոնք նա, ըստ որոշ հաղորդագրությունների, ծախսել է իր նստավայրի վերակառուցման համար:
33-ամյա Մալեման խոսնակի խոսքերը համարել է սպառնալիք՝ հավելելով. «Բոլորը հիշում են, թե ինչ պատահեց այն մարդկանց, որոնց Ռուանդայում անվանում էին «խավարասերներ»»:
«Խավարասերներ» անվանումը իրենց ռադիոուղերձներում օգտագործում էին խունտայի լիդերները՝ իրենց համացեղակիցներին կոչ անելով սպանել թութսի էթնոսին 1994թ. սպանդի ժամանակ:








































