Մեծ Բրիտանիայում իրականացված հարցման արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ ամենից շատ վախենում են կանանց կարմիր շրթներկից: Նման կնոջ կերպարը ոչ միայն վանում է տղամարդկանց, այլև ստիպում է մտածել, որ իրենց առջև գիշատիչ է: Հետաքրքիր է, սակայն, որ կարմիր զգեստը խելքահան է անում տղամարդկանց:
Կանանց ժպիտը ևս խելահեղության է հասցնում տղամարդկանց: Ամաչկոտ, թույլ ժպիտը, որը, թվում է՝ տվյալ տղամարդուն չի վերաբերում, նրա մեջ արթնացնում է որսորդին: Փայլուն, ամուր մազերը և ճիշտ ընտրված օծանելիքը խոսում են կնոջ ինքնավստահության մասին:









































