Իրաքյան Քրդստանի ներկայացուցիչները հայտնել են մայրաքաղաք Էրբիլի վրա ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ամենազանգվածային հարձակման մասին: Նրանց խոսքերով` գրոհայինները միաժամանակ հարձակվել են մի քանի գյուղերի վրա` մայրաքաղաքից մոտ 25 կմ հեռավորությամբ: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Հայտնի չէ, թե ինչն է դարձել ԴԱԻՇ-ի նման զանգվածային հարձակման պատճառ: Սակայն, քրդերը վստահ են, որ նման կերպ գրոհայինները փորձում են նրանց շեղել Մոսուլ քաղաքի վրա հարձակվելուց, որը համարվում է Իրաքի և Սիրիայում հայտարարված իսլամական «խալիֆայության» մայրաքաղաք:








































