ԱՄՆ-ում սենատորների միջև տարաձայնությունները կարող են հանգեցնել ահաբեկիչների, լրտեսների և հանցագործների մասին գաղտնի տեղեկություններ հավաքելու իրավունքից հատուկ ծառայությունների զրկվելուն: Այս մասին գրում է The Washington Times-ը:
Մի շարք սենատորներ դեմ են 2001-ին ընդունված «Հայրենասիրական ակտ»-ի 215-րդ բաժնի երկարաձգմանը, քանի որ դա թույլ է տալիս ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանը օրինական կերպով գաղտնալսել քաղաքացիների հարցազրույցները:
Դրան կողմնակից սենատորները պնդում են, որ օրենքը չեղյալ հայտարարելը Մերձավոր Արևելքում իսլամական ահաբեկչության տարածման ներկայիս իրավիճակում սպառնում է ԱՄՆ ազգային անվտանգությանը:











































