Դերասան Ջեյմի Դորնանը, որը խաղացել է Քրիստիան Գրեյի սկանդալային «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմում, խոստովանել է, որ «Դարերի ռոքը» երաժշտական ֆիլմի հարցազրույցին հարբած է ներկայացել: Մյուզիքլը էկրաններ է դուրս եկել 2012 թ., սակայն դերասանը ֆիլմում դեր չի ստացել, հաղորդում է Variety-ն:
«Ես պետք է կատարեի Waiting for a Girl Like You երգը, որը բավական բարդ է, իսկ ես դրա համար չափազանց ցածր ձայն ունեմ: Ձայնս բացելու համար որոշեցի մի քիչ վիսկի խմել, իսկ օրգանիզմս հրաժարվեց այն ընդունել: Սիրտս խառնում էր, իսկ ես գնում էի պրոդյուսերների հետ հանդիպման սրտխառնոցով և հետ տալով: Իհարկե, ինձ չվեցրին»,- պատմել է Դորնանը:
Դորնանը պատմել է նաև, որ իր կարիերայի սկզբում ապրել է Լոս Անջելեսում և ընկերություն է արել բրիտանացիներ Էնդրյու Գարֆիլդի և Էդի Ռեդմեյնի հետ, ովքեր նույնպես աշխատանք փնտրելու անհաջող փորձեր էին անում: Երեք դերասանները ժամանակի մեծ մասը խմելով և տարբեր խաղեր խաղալով էին անցկացնում:
Դորնանին ճանաչում են բերել Calvin Klein-ի և Gap-ի գովազդներում նկարահանումները, որոնցից հետո նա նկարահանվել է «Անկում» սերիալում, որից հետո արդեն խաղացել է «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմում, որը վարձույթ է դուրս եկել փետրվարի 12-ին:









































