Ռուսական «Կուբան»-ի հարձակվող Գեորգե Բուկուրը խոսել է Երևանի «Փյունիկ»-ի դեմ ընկերական հանդիպման մասին, տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:
«Չնայած, որ հանդիպումն ավարտվեց մեր հաղթանակով, այն շատ դժվար ընթացք ունեցավ: Հայկական ակումբը հիանալի ֆուտբոլ խաղաց, սակայն պարտվեց 0:3 հաշվով:
«Փյունիկ»-ը Հայաստանի լավագույն ակումբներից մեկն է, և հաղթանակն այս խաղում մեզ շատ էր հարկավոր»,- հայտարարել է Բուկուրը:







































