ԱՄՆ Կոնգրեսի սենատի կողմից Չակ Հեգելին Պենտագոնի ղեկավարի պաշտոնում հաստատելու դեպքում նա մտադիր է Իրանում միջուկային զենք հայտնվելու կանխարգելման քաղաքականություն վարել: Հեգելն այսօր հաստատել է դա ԱՄՆ Կոնգրեսի սենատի ռազմական գործերով հանձնաժողովի լսումների ժամանակ, որը նվիրված է եղել նրա թեկնածության քննարկմանը:
Նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջարկված Չակ Հեգելի կարծիքով՝ Իրանի նկատմամբ պետք է կիրառվեն բոլոր հնարավոր միջոցները՝ այդ թվում նաև ռազմական ուժը։ Հեգելի թեկնածության հաստատման դեպքում նա Իրանի նկատմամբ պատրաստվում է կիրառել ոչ թե «զսպման», այլ «կանխարգելման» քաղաքականություն:
Ընդ որում՝ Հեգելը կողմնակից է, որ Վաշինգտոնն Իսրայելին այնպիսի ռազմական օգություն տրամադրի, որը ԱՄՆ-ի մերձավոր դաշնակցին «Մերձավոր Արևելքում որակյալ առավելություն պահպանելու» հնարավորություն կտա։









































