Պելոպոնեսի տարածքում աշխատող հույն հնագետները հայտնաբերել են գրկախառնված պատանու ու աղջկա կմախք, որոնց տարիքը կազմում է 5,8 հազար տարի: Ամենայն հավանականությամբ, նրանք մահացել են սեքսի ժամանակ:
Սիրահարների մահվան պատճառը, ի դեպ, դեռ հնարավոր չէ ճշտել՝ գրում է Metro-ն:
Տղայի ու աղջկա տարիքը եղել է 25 տարեկանից պակաս: Գրկախառնված կմախքի հարևանությամբ հայտնաբերվել են կերամիկական օղեր ու աճյունասափոր:
Մասնագետները պնդում են, որ սա ամենահին գերեզմանն է, որ երբևէ հայտնաբերվել է Հունաստանում:










































