Ամերիկյան Berkshire Hathaway հոլդինգը, որը գլխավորում է ներդրող-մուլտիմիլիարդատեր Ուորեն Բաֆեթը, 3,7 մլրդ դոլարով վաճառել է Exxon նավթային ընկերության 44,1 մլն բաժնետոմս, հայտնում է Bloomberg-ը: Berkshire Hathaway-ի փետրվարի 17-ին հրապարակած տեղեկության համաձայն՝ գործարքը կնքվել է 2014թ. 4-րդ եռամսյակում նավթի կտրուկ էժանացման ֆոնին:
Բաֆեթին պատկանող Exxon-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել Բաֆեթի որոշումը:
Berkshire Hathaway-ը, դեկտեմբերի 31-ի դրությամբ զեկույցի համաձայն, ևս փոքր մաս է վաճառել ConocoPhillips նավթային ընկերությունում՝ միաժամանակ մեծացնելով իր փաթեթները սինթետիկ նավթ արդյունահանող կանադական Suncor Energy ընկերությունում և Phillips 66 նավթաքիմիական ընկերությունում:
Բաֆեթը չի պատասխանել մեկնաբանության վերաբերյալ գործակալության հայտին:












































