Բրիտանական ընկերություններից մեկը որոշել է խաղադրույքներ ընդունել Դևիդ Բեքհեմի հնարավորությունների վրա, որ կարող է նկարահանվել 007 գործակալի մասին հաջորդ ֆիլմում՝ հայտնում է Intelbet-ը:
Բեքհեմի մասնակցությամբ գլխավոր դերում նկարահանվելու հավանականությունը գնահատվում է 251 միավոր:
Պոտենցիալ թեկնածուների ցանկում է նաև բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյն ու պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
Նրանց հաստատումը դերի համար բուքմեյքերները գնահատում են 301 մաիվոր:
2013թ. ամռանը Վիկտորյա Բեքհեմը The Sun-ին հայտարարել էր, թե կցանկանար իր ամուսնուն տեսնել Ջեյմս Բոնդի դերում, քանի որ նրան բավական ուժեղ ու սեքսուալ է համարում:











































