ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում բացել է եռօրյա գագաթնաժողովը՝ նվիրված բռնի ծայրահեղականության դեմ պայքարին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հանդիպմանը ներկա կլինեն ավելի քան 60 երկրների ներկայացուցիչներ: Գագաթնաժողովն անցկացվում է Դանիայում, Ֆրանսիայում և Ավստրալիայում վերջին հարձակումների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ակտիվության ֆոնին:
Հանդիպման մասնակիցները կքննարկեն նման դեպքերի դեմ պայքարի միջոցառումները՝ ներառյալ երկրների միջև հետախուզական տվյալների ավելի լայն փոխանակումը:
Ջո Բայդենն ընդգծել է, որ անհրաժեշտ է ընդհանուր լեզու գտնել ներգաղթյալների հետ, ովքեր սոցիալական մեկուսացման պատճառով կարող են ենթարկվել արմատական գաղափարների ազդեցությանը:










































