ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հարցազրույց է տվել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Չելսի»-ի դեմ խաղից հետո:
«Առաջ անցնելու հիանալի շանսեր ունեինք: Ամբողջ պայքարն առջևում է: Մենք ցուցադրեցինք, թե ինչի ենք ընդունակ: Դա հեշտ խնդիր չէ, երբ խաղում ես Չեմպիոնների Լիգայում:
«Չելսի»-ում հանդես են գալիս հիաալի ֆուտբոլիստներ: Եթե բախտը փոքր-ինչ ժպտա մեզ, կհաղթենք»,- Marca-ն մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:







































