«Ես էլ Ձեզ պես այդ ինֆորմացիային տիրապետում եմ մամուլից: Դրա մասին մեզ հետ չեն խոսել»,-ասաց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ հարցին:
Պատգամավորը նշեց, որ այս պահի դրությամբ ինքը կարող է միայն պատասխան տալ իր մասով, որ իր կարծիքը մնում է նույնը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ:









































