Tuesday, 23 06 2026
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիան մնացել է առանց հրեական և արաբական լոբբինգի աջակցության. Radikal

Թուրքական «Ռադիքալ» թերթում «Թուրք-ամերիկյան հարաբերություններում լռությու՞ն փոթորկից առաջ» վերտառությամբ հոդվածում վերլուծաբան Մուրաթ Եթքինն անդրադարձել է նաև ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում Հայոց ցեղասպանության հարցին:

Եթքինը ենթադրում է, որ առաջիկայում Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերություններում որոշակի բարդություններ են լինելու: Հոդվածագիրը նշում է, որ վերջին ամիսներին Անկարայի և Վաշինգթոնի միջև շփումների պասիվություն է նկատվում: Վերջին անգամ Թուրքիայի նախագահ Էրդողանն ու ԱՄՆ-ի նախագահ Օբաման հեռախոսազրույց են ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 18-ին: Վերջին ամիսներին թուրք կամ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների միջև բարձր մակարդակի հանդիպումներ չեն եղել:

Անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններում Հայոց ցեղասպանության դերին՝ Եթքինը նշում է, որ այն ռազմավարական նշանակություն ունի կողմերի համար, իսկ Ցեղասպանության 100-ամյակը լուրջ քննություն է Թուրքիայի համար ստեղծված քաղաքական պայմաններում: Հեղինակը հավելում է, որ Հարյուրամյակին Թուրքիան մոտենում է նաև առանց հրեական և արաբական լոբբինգի աջակցության: «Բացի այդ, արդեն տեղեկություն կա, որ մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի մրցույթը ևս Թուրքիան թողնում է ապրիլի 24-ից հետո»,-հավելում է թուրք հոդվածագիրը:
«Լռությունը կամ փոթորկի նշան է, կամ ավելի վատ բանի՝ ավելի խորը լռության: Մի՞թե այժմ թուրք-ամերիկյան հարաբերություններում լռություն է փոթորկից առաջ»,-իր հոդվածը նման տողերով է եզրափակում հոդվածագիրը:

Նշենք, որ թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը, հղում կատարելով Թուրքիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյային, նշում է, թե մեծ հեռահարության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի մրցույթի արդյունքների համար պաշտոնական Անկարան որոշել է սպասել ապրիլի 24-ին:

Մրցույթին մասնակցում են չինական, ֆրանսիական և ամերիկյան ընկերություններ: Հենց վերջին երկու պետության մասնակիցների համար էլ թուրքական կողմը որոշել է սպասել: Անանուն պաշտոնյան տեղեկացնում է, թե Թուրքիան որոշել է սպասել՝ տեսնելու մրցույթին մասնակցող պետությունների՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված արձագանքը: Նույն պաշտոնյան նաև նշել է, որ Թուրքիան իր ընտրությունը կարող է կապել Հայոց ցեղասպանության հարցում տվյալ պետության դիրքորոշման հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում