Օդեսայում տեղի է ունեցել ուժգին պայթյուն։ Եվրամայդանի կողմնակիցների խոսքով՝ հարձակման է ենթարկվել իրենց առաջնորդներից մեկի՝ Եվգենի Ռեզվուշկինի գրասենյակը։ Ոստիկանության տվյալներով՝ տտուժածներ չկան։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։
Կրկնակի պայթյունը որոտացել է նկուղային հաստատությունում, որտեղ գտնվել են Ռեզվուշկինին պատկանող «Նիկա-սերվիս պլյուս» կենտրոնն ու «Ավտոմայդանի» գրասենյակը։ Հարևան երկու շինությունների ապակիները պայթյունի ուժգնությունից կոտրվել են։















































