Friday, 12 06 2026
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն

Մի աղմկեք հարգելիս, ձեզ հետ էլ կխոսենք. Սերժ Սարգսյանը՝ Տեր-Պետրոսյանին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գրեթե հաստատված բանաձև է, երբ ներքաղաքական լարվածության պիկին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մի վերքաղաքական, ազգային միասնության կոնտեքստում տեղավորվող հուզիչ և սրտեր ճմլող նախաձեռնություն է ցուցաբերում, նշանակում է՝ փորձում է սահուն դուրս գալ ներքաղաքական ինչ-որ փակուղուց, փորձում է խուսափել ինչ-որ վերահաս ձախողման պատասխանատվությունից: Երեկ մոտավորապես այդպիսի մի իրավիճակ ստեղծվեց:

Նախ լուր տարածվեց, որ Մոսկվայից Հայաստան ժամանած գործարար Սամվել Կարապետյանը հանդիպել է ԲՀԿ նախագահ գագիկ Ծառուկյանի հետ, ապա՝ Սերժ Սարգսյանի հետ և վերջինիս բացատրել, որ Ծառուկյանը մեղավոր չէ ներքաղաքական լարումների համար և որ նրան Լևոն Տեր-Պետրոսյանն է դրդում:

Սրանից մի քանի ժամ անց տարօրինակ հորղորդագրություն տարածեց Հայ ազգային կոնգրեսը: Պարզվում է դեռևս փետրվարի 12-ին Լևոն Տեր-Պետրոսյանը «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությանը և «Իլուր» կայքին հրապարակման է հանձնած եղել Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակ:

Հայ հանրությունը դեռ չէր հասցրել փորձել հասկանալ, թե էս ի՞նչ խուճապային նամակ է հրապարակել Տեր-Պետրոսյանը, երբ կայծակնային արագությամբ տարածվեց մեկ այլ լուր Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպում են:

Ավելի ուշ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Նա ասաց, որ Սերժ Սարգսյանը ծանոթ է նամակին և անպայման կարձագանքի:

Եվ այստեղ էր, որ հասկանալի դարձավ, թե ինչու է Տեր-Պետրոսյանը շտապ հրապարակել նամակը: Տեղեկանալով, որ Գագիկ Ծառուկյանը սեպարատ բանակցությունների մեջ է Սերժ Սարգսյանի հետ, Տեր-Պետրոսյանը չի կարողացել համակերպվել այն մտքին, որ ինքը դուրս է մնացել այդ պետականաստեղծ գործընթացից, ու որոշել է բարձր գոռալ. «Արա, էդ ի՞նչ եք խոսում առանց ինձ, բա ե՞ս»: Սերժ Սարգսյանն էլ մամուլի խոսնակի միջոցով պատասխանեց. «Մի աղմկեք հարգելիս, ձեզ հետ էլ կխոսենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում