Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է Վրաստան վերադառնալ՝ ընտրությունների միջոցով կրկին իշխանության գալու համար։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ վրացական կառավարությունը երկիրը տարել է աղքատության։
«Նախկին վարչապետ Իվանիշվիլին կարծել է, թե Վրաստանը պետք է նման դիրքորոշում զբաղեցնի, որպեսզի դրա մասին մոռանան, այն չպետք է աջակցի Ուկրաինային, չպետք է խոսի Աբխազիայի, Ցխինվալի մասին»,- ասել է Սաակաշվիլին։
Ավելի վաղ Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել էր Կիևին՝ Վրաստանի նախկին նախագահին հայրենիք արտահանձնելու խնդրանքով։ Վրաստանում նրա դեմ մեղադրանքներ են առաջադրված։
Կիևը հրաժարվում է այդ հարցով համագործակցել Թբիլիսիի հետ։ Ավելին՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով Սաակաշվիլին նշանակվել է իր խորհրդական։









































