Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի Խորհրդատվական բարեփոխումների միջազգային խորհրդի նախագահի պաշտոնին նշանակելը «կարող է որոշ անհարմարություններ ստեղծել վրաց-ուկրաինական հարաբերություններում»: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, գրում է TASS-ը:
Վրաստանի նախագահը, սակայն, հույս է հայտնել, որ «կհաջողվի խուսափել այդ անհարմարություններից»: Կիևում կադրային նշանակումները «Ուկրաինայի ներքին գործերն են», ասել է նա: «Ես հարգում եմ Ուկրաինայի ինքնիշխանությունը և չեմ պատրաստվում մեկնաբանել նրա ներքին քաղաքականությունը»,- հավելել է Մարգվելաշվիլին:







































