Կանադացի 31-ամյա լուսանկարիչ Քևին Սուն ընկերուհու հետ ճանապարհորդել է Բորնեոյի ազգային արգելանոցում: Զույգն ապրել է արշավային կյանքով: Մի օր առավոտյան Սուն նկատել է, որ օճառը կորել է: Շուրջբոլորը նայելով նա տեսել է, թե ինչպես է օրանգուտանը լվացվում իր օճառով, հաղորդում է Mirror-ը:
«Դա ցնցող էր: Ինտելիգենտ օրանգուտանը զգուշորեն լվացվում էր իմ աչքի առջև»,- հայտարարել է լուսանկարիչը: Նրա խոսքերով՝ կապիկը փորձել է կրկնօրինակել մարդու վարքագիծը:
«Ես համոզված եմ, որ օրանգուտանը հետևել է ինձ և ընկերուհուս, երբ մենք լվացվել ենք: Դրանից հետո նա հավանաբար որոշել է կրկնել մեր գործողությունները: Միակ բանը, ինչ կենդանին չգիտեր, ինչպես իր վրայից լվանալ օճառը, այդ պատճառով էլ սկսեց լպստել այն: Դա մենք չենք նրան սովորեցրել»,-հավատացրել է Սուն:










































