Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխեիլ Սաակաշվիլին վրացական կողմի մեղադրանքները չմտածված և անհիմն է համարել: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
«Իմ օրոք Վրաստանն ունեցել է աշխարհի ամենաազնիվ կառավարություններից մեկը»,- ասել է Սաակաշվիլին:
Նա նաև հավելել է, որ իր կարգավիճակը ժամանակավոր է և կախված կլինի Ուկրաինայում իրադարձությունների զարգացումից:
Հիշեցնենք, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը Կիևին խնդրել է արտահանձնել Սաակաշվիլիին:










































