ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) կողմնակիցները տարբեր սոցկայքերում օրական մոտ 90 հազար հաղորդագրություն են հրապարակում: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Ամերիկացի պաշտոնյաները խոստովանում են, որ իրենք պետք է շատ ջանքեր գործադրեն տեղեկատվական այդ հոսքը նվազեցնելու համար` հատկապես Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ օդային օպերացիաների ֆոնին:
ԱՄՆ-ը մտահոգված է նոր կողմնակիցներ ձեռք բերելու, ֆինանսավորման և լայն լուսաբանման գործում ԴԱԻՇ-ի արդյունավետության հետ կապված: Պետդեպը մտադիր է մեծացնել Հակաահաբեկչական հաղորդակցությունների ռազմավարական կենտրոնի դերը` հակաքարոզչության և այլ դաշնային գերատեսչությունների գործողությունների, Պենտագոնի և հատուկ ծառայությունների կոորդինացման ուժգնացման համար:







































