«ԲՀԿ խմբակցությունը երեկ գրություն է ստացել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից՝ Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ, որն, ի դեպ, Գալուստ, որպես ԱԺ նախագահ, օրենքի համաձայն, համարել է հարգելի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ ԱԺ նախագահի գրության պատասխանն, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, պետք է փոխանցվեր այսօր, 16․00-ին։
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ հայտնել էր, որ ժամը 16.00-ի դրությամբ իրենք Գագիկ Ծառուկյանից որևէ պարզաբանում չեն ստացել ԱԺ նիստերից իր բացակայությունների վերաբերյալ: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ 16․00-ից տասը րոպե առաջ, իր գործավարն ընդհանուր բաժին է հանձնել Նաիրա Զոհրաբյանի, իբրեւ խմբակցության քարտուղարի գրությունն՝ ուղղված ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին։
Ի պատասխան Գալուստ Սահակյանի հարցման, Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է, որ Գագիկ Ծառուկյանի բացակա օրերի վերաբերյալ, համապատասխան կարգով ԱԺ նախագահին են ուղարկվել գրություններ ու սահմանված կարգի համաձայն Գալուստ Սահակյանն այդ բացակայությունները համարել է հարգելի։
Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվել է՝ եթե ԱԺ նախագահը դեռ ինչ-ինչ հարցերի վերաբերյալ ունի լրացուցիչ տեղեկատվության կարիք, խնդրում է դրանց մասին գրավոր տեղեկացնել իրեն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում








































