Պակիստանի հատուկ ծառայությունները հաղորդել են պոլիոմիելիտի պատվաստումներ անցկացնող բուժաշխատողների զոհվելու մասին, գրում է BBC-ն:
Նրանց խոսքերով՝ անցած շաբաթ Բելուջիստանի նահանգում առևանգվել են բժիշկը, վարորդը և երկու պահակները, իսկ այսօր հայտնաբերվել են նրանց դիակները:
Պակիստանում իսլամիստները թույլ չեն տալիս պատվաստումներ անցկացնել՝ պնդելով, որ բժիշկները փորձում են թունավորել երեխաներին, կամ որ նրանք օտարերկրյա լրտեսներ են:










































