Թուրինի «Յուվենտուս»-ի իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան հայտարարել է, որ չի մտածում Մադրիդի «Ռեալ» վերադառնալու մասին, տեղեկացնում է AS-ը:
«Ինձ մոտ ամեն ինչ կարգին է, և ես հուսով եմ, որ կմնամ «Յուվենտուս»-ում: Չնայած, որ Իտալիայում խաղալն ավելի դժվար է, և դժվար է լինում գոլի հեղինակ դառնալ:
Տեղյակ չեմ, թե իմ ծառայություններով ինչ թիմեր են հետաքրքրված: Կարող եմ շեշտել, որ Իտալիայում ինձ ամեն ինչ դուր է գալիս»,- հայտարարել է Մորատան:








































