«Գրիբոյեդով» ակումբի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին Հայաստանում ակումբի հյուրն է լինելու ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամ, Ռուսաստանի պետական բևեռային ակադեմիայի նախագահ, ԽՍՀՄ և ՌԴ հերոս, պետական և քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովը: Չիլինգարովը կխոսի «Ինչ մթնոլորտ է այսօր Ռուսաստանում» թեմայի շուրջ:







































