«Սբերբանկից» հեռացել է ավագ փոխնախագահ Անտոն Կարամզինը, որը համակարգում էր ներդրողների հետ հարաբերությունները: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով բանկի իր աղբյուրներին:
Ապրիլին բանկից կարող է հեռանալ մեկ այլ ավագ փոխնախագահ՝ կառավարման անդամ Դենիս Բուգրովը, որը համակարգում է ռազմավարությունը: Նա հրաժարվել է մեկնաբանությունից՝ նկատելով, որ հեռանալու մասին պաշտոնական հայտարարություն չի արել: Բուգրովը կարող է վերադառնալ McKinsey & Company ընկերություն և աշխատել նրա ասիական գրասենյակներից մեկում՝ ենթադրում է պարբերականը:
Երկու թոփ-մենեջերները «Սբերբանկում» կենտրոնական պաշտոններ են զբաղեցրել 2008թ. սկզբին՝ հիշեցնում է թերթը: Նրանց լիազորությունները և գործունեության դաշտը նեղացել են բանկի կառավարման կառուցվածքի փոփոխությունից հետո: Կարամզինը կառավարումից հեռացել է 2012թ. պետական ունեցվածքի մասնավորեցման շրջանակներում հաջող SPO-ից հետո, Բուգրովին 2014թ. հասել են միայն փոխարինորդ գործառույթներ:










































