Փետրվարի 11-ին Ֆեյսբուքը պաշտոնապես վավերացրել էր ԼՂՀ կառավարության էջը՝ նրան տրամադրելով էջի պաշտոնական կարգավիճակը հաստատող կապույտ նշանը, իսկ այսօր պարզվեց, որ Ֆեյսբուքը հեռացրել է այդ նշանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշել է, որ ամենայն հավանականությամբ՝ սա ադրբեջանական բողոքների արդյունքում է եղել. «Ամեն դեպքում Ֆեյսբուքի պատասխանատուների հետ կապ ենք հաստատել, որպեսզի տեսնենք, թե ինչ պարզաբանում են տալիս: Վավերացման նշանը հանելուց առաջ իրենք չեն կապվել մեզ հետ, դրա համար չեմ կարող որևէ հաստատ բան ասել»:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշել է, որ չի բացառվում, որ ադրբեջանական կողմը պաշտոնական նամակով դիմել է Ֆեյսբուքին նշանը հեռացնելու համար: Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ օգտատերերի բողոքի արդյունքում դա եղած լինի, պարոն Մարտիրոսյանը պատասխանել է. «Դժվար թե: Այդպիսի բողոքների դեպքում էջը կփակեին, ոչ թե նշանը կհեռացնեին»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում










































