Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հայտնել է, որ ծրագրում է անցկացնել Նաթանզի ուրանի հարստացման գործարանի ցենտրիֆուգների տեխնիկական թարմացում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Սարքավորումների թարմացումը Իրանին թույլ կտա մեծացնել ուրանի հարստացման տեմպը, ինչն անհանգստություն է առաջացնում արևմտյան երկրների մոտ:
Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:









































