Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Հայաստանին լուսավորյալ մարդիկ են պետք. ո՛չ Ծառուկյանն է լուսավորյալ մարդ, ո՛չ Սերժ Սարգսյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:

-Պարոն Թադևոսյան, Սերժ Սարգսյանի կոշտ ելույթից հետո Գագիկ Ծառուկյանը հստակեցրեց՝ գնալու է արտահերթ նախագահական ընտրությունների ճանապարհով: Արդյոք ձևավորված հարթակը կարո՞ղ է նոր միտք կամ նոր գաղափար առաջարկել հանրությանը, երբ խոսքերից բացի, որ երկրում ամեն ինչ վատ է, այդպես էլ որևէ ծրագիր չի առաջարկվում հանրությանը:

-Իմ կարծիքով՝ սա երկու բան կարող է նշանակել: Առաջին՝ սա իշխանության ստեղծած ընդդիմության հերթական թատրոնն է, ինչպես մինչև այսօր եղել է Արտաշես Գեղամյանի, Արթուր Բաղդասարյանի և մնացած արհեստական ընդդիմությունների հետ: Ինչո՞ւ է դա արվում, որպեսզի իշխանությունը նորից պահվի օլիգարխիկ շրջանակների ձեռքը, որի մի թևը Գագիկ Ծառուկյանն է, մյուսը՝ ինքը Սերժ Սարգսյանը՝ մյուս օլիգարխիկ կլանի գլուխը: Հիմա այդ երկու օլիգարխիկ գլուխներն են, որից մեկի թիկունքից Ռոբերտ Քոչարյանի ականջներն են երևում: Փողատերերի մեջ ինչ-որ արհեստական, մտացածին սցենար է, որով փորձում են ընդդիմության դաշտն ազատ չթողնել, որպեսզի նաև լեգիտիմացնեն իշխանությունը, որ ինչ-որ ժողովուրդ դնեն իրենց խաղի հետևը: Ժողովուրդ անպայման կդրվի այդ խաղի հետևը, որովհետև հասարակության մեջ լիքը մարդ կա, ով միշտ իշխանության դեմ է, և ցանկացած մարդ, ով հայտնվում է հակառակ բևեռում, նրա հետևից գնում են, հավատում, որ այդ մարդը գալիս է իրենց կյանքը փոխելու, լավացնելու: Սցենարներից մեկը սա է:

Երկրորդը հնարավոր է այն է, որ օլիգարխիկ վերևներում առաջացել է շահերի բախում, և այդ շահերի բախման հիման վրա մի խումբը փորձում է մյուս խմբին հակազդել՝ իշխանությունն իր ձեռքը կենտրոնացնելու: Ամեն մեկն ուզում է կենտրոնացված իշխանությունն իր ձեռքը վերցնել, որպեսզի այդ իշխանությունը ծառայեցնի իր խոշոր ստվերային կապիտալի վերարտադրությանը: Թե՛ Ծառուկյանի, թե՛ Սերժ Սարգսյանի և նրա տակ նստած կլանի կապիտալի մեծ մասը ստվերային է, նրանք հասարակության և պետության հարստահարման հաշվին հարստացած մարդիկ են: Եվ իհարկե, կարծում եմ, որ այս ամենը չի առնչվում հասարակության խնդիրներին, բայց կարող է անուղղակիորեն հանկարծ առնչվել:

-Ստացվում է, որ իմիտացիո՞ն պայքար է, և պայքար է ոչ թե գաղափարական, այլ Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը պահելո՞ւ համար: Այսինքն՝ սա երկու կլանների բախո՞ւմ է, թե ով ավելի շատ կօգտվի կերակրատաշտից:

-Ոչ թե ով ավելի շատ կօգտվի կերակրատաշտից, այլ թե ով կլինի առաջինը: Միևնույն է, եթե Գագիկ Ծառուկյանը հանկարծ ինչ-որ ձևով կարողանա Ռոբերտ Քոչարյանի հետ միասին իշխանությունը վերցնել, հո իրենք չեն վերացնելու կլանային համակարգը: Պատկերացնո՞ւմ եք, որ Գագիկ Ծառուկյանը պետք է Սամվել Ալեքսանյանի ունեցվածքին ինչ-որ վնասող քայլեր անի կամ մյուս օլիգարխների, ովքեր այնտեղ կան: Կարող է մի քանի հոգի տուժեն այդ ամենի արդյունքում, ինչը տեղի ունեցավ, երբ Տեր-Պետրոսյանի կլանային իշխանությունը զիջեց իր դիրքերը, և իր ստեղծած բազմագլուխ կլաններից մեկը եկավ իշխանության, և այնտեղ որոշ վերադասավորումներ արվեցին, որոշ մարդիկ դուրս թռան, բայց իրենց տեղը ուրիշները եկան, և իրականում կյանքում ոչինչ չփոխվեց:

Հիմա ի՞նչ գաղափարական պայքարի մասին է խոսքը, ո՞վ կարող է գաղափարական պայքար ծավալել՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ ասենք՝ Գագիկ Ծառուկյանը, երկուսն էլ գաղափարներից այնքան են հեռու, որքան Յուպիտերի արբանյակները արեգակից, այնքան հեռու են, որ նույնիսկ այս գալակտիկայի մեջ չեն, իրենց փողի խնդիրն են լուծում, և մեկ էլ ուզում են փոխել իշխանությունը ու կապիտալը միշտ պահեն իրենց ձեռքը: Այլ բան չի կատարվում, և անկեղծ ասած՝ այս ամենի մասին խոսելը ես ավելորդ եմ համարում, նրանց պետք է անտեսել:

-Հանրությունն այդպես էլ արժեքային պայքարի ականատես չեղա՞վ Հայաստանի անկախությունից ի վեր:

-Հայաստանում նման բան տեղի չի ունեցել: Եվ որպեսզի նման բան տեղի ունենա, Հայաստանում պետք է դիսկուրսներ առաջանան: Դրանք լուրջ պրոցեսներ են, որոնք մեզ մոտ տեղի չեն ունեցել, այսինքն՝ հասարակությունը պետք է մոդեռնացվի: Սովետական սոցիալիստական մոդելից պետք է անցում կատարվի նոր կապիտալիստական մոդելի, իսկ այդ պրոցեսները մեզանում ընդհանրապես չկան: Նայեք այդ երկու մարդուն, ովքեր «քաղաքական» բանավեճի մեջ են մտել, նայեք նրանց բառապաշարը՝ ինչ են օգտագործում, նրանց հռետորաբանությունը: Դրանց մի մասը սովետական բնույթի է, մյուս մասը կրիմինալ բնույթի է, մի մասը ինչ-որ փողոցային թաղային բնույթի է, բայց դուք չեք գտնի այնտեղ գաղափարական վեճեր: Չենք տեսնում մեկը, որ ասենք ասի՝ գիտեք ինչ, լիբերալ դեմոկրատականը վատ բան է, և մենք գալիս ենք սոցիալ-դեմոկրատական համակարգ ստեղծենք, հարկային քաղաքականությունը վարելու ենք այնպես, որ ասենք՝ հասարակության մեջ ինչ-որ իրավիճակ փոխվի, և թե դա ինչպես է անդրադառնալու մարդկանց կյանքի վրա, ոչ մի նման բան չկա, ու դա կապեն գաղափարախոսության հետ, ասենք՝ արդարության և հավասարության գաղափարների հետ: Ո՞վ է ազատությունից բան հասկանում նրանց մեջ՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Գագիկ Ծառուկյանը: Նրանք երկուսն էլ նման բաներից բան չեն հասկանում:

Ավելին՝ արտաքին քաղաքականության հարցում էլ որևէ առարկություններ չունեն:

-Արտաքին քաղաքականության հարցում մենք անընդհատ ինչ-որ ստատուսի կորուստ ենք ունեցել, Հայաստանը դարձել է արդեն միջազգային հարթակում ինքնիշխանություն չունեցող երկիր, այսինքն՝ մեզ չեն էլ մոտենում որպես ինքնուրույն երկիր: Դա է մեր ստատուսը: Մի՞թե Գագիկ Ծառուկյանն է բարձրացնելու մեր ստատուսը:

Այն, ինչ Սերժ Սարգսյանն իր խոսքում ասաց Գագիկ Ծառուկյանի մասին՝ չի չափազանցրել: Գագիկ Ծառուկյանն ինքն իրենով անկիրթ մարդ է, բայց ամբողջ պրոբլեմն այն է, թե ով է դա ասում՝ ինքը Սերժ Սարգսյանը այդ հարցում մի քիչ է տարբեր Գագիկ Ծառուկյանից: Կարող է մի քիչ ավելի լավ է նախադասությունները կապում իրար, ռուսերեն խոսել գիտի, կուսակցական փորձ ունի, եղել է սովետական շրջանի կուսակցական ապարատի ներկայացուցիչ և մի քիչ փորձ ունի, դա է իրենց տարբերությունը, բայց չենք կարող ասել՝ ինքը լուսավորյալ մարդ է, Հայաստանին լուսավորյալ մարդիկ են պետք, մենք չունենք այդպիսի մարդ, ո՛չ Գագիկ Ծառուկյանն է լուսավորյալ մարդ և ո՛չ էլ Սերժ Սարգսյանը:

-Ստացվում է՝ անգամ արտահերթ ընտրությունների դեպքո՞ւմ մենք որակական փոփոխություն չենք ունենալու:

-Բացարձակ, քանի որ մենք չունենք քաղաքական ուժ, որը լուսավորության կտանի երկիրը, և շատ կարևոր է ունենալ այդպիսի քաղաքական ուժ, որ նման խնդիրներ կդնի, մարդիկ տեսնեն, որ նման խնդիրներ են դրված: Բացի այդ՝ մենք չունենք այն հասարակությունը, որ ներքևից կստիպի դա, այսինքն՝ եթե նայում ենք, թե ինչ արժեքներով է ապրում մեր հասարակությունը, ինքը ավելի շատ ազգային-ագրարային շրջանի նախընտրությունների մեջ է, և լուսավորվելու, մոդեռնացվելու ձգտում հասարակության շատ քիչ շրջանակների մեջ կա:

Այն պետությունը, որը հասարակությանը տանում է զարգացման և անհավասարության խնդիրն է լուծում հասարակության մեջ՝ բնորոշ է մոդեռն հասարակությանը: Սրանք տարրական բաներ են, չի կարող մեդեռնության չձգտող հասարակությունը ապրել լավ պետության և բարեկեցության մեջ, դա բացառվում է: Այսինքն՝ մենք և՛ վերևներում, և՛ ներքևներում ունենք մոդեռնության չգձտողներ, և հասարկության մեջ շատ քիչ մարդիկ կան, որ ձգտում են դրան: Նրանք էլ կրակն են ընկել թե՛ այս վերնախավերի, թե՛ հարուստների ձեռքը ու թե՛ այս հասարակության ձեռքը: Լավ բաներ ակնկալել մեր հասարակությունից, դրա հիմքերը չունենք, ուղղակի դա հնարավոր չէ, և օբյեկտիվորեն հնարավոր չէ, որ Հայաստանը դառնա զարգացած պետություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում