Արաբական պետությունների լիգան դատապարտել է Իսրայելին Սիրիայի օբյեկտներին հարվածելու համար, հաղորդում է BBC-ն:
Կազմակերպության ներկայացուցիչներն Իսրայելի գործողությունները որակել են որպես բացահայտ ագրեսիայի դրսևորում և հանրապետության ինքնիշխանության կոպիտ խախտում:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտ տեղակայված ռազմահետազոտական կենտրոնին: Փորձագետների խոսքերով՝ այդ ձեռնարկությունում արտադրվել են զենքեր ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահ»-ի համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ը ևս դատապարտել էր Իսրայելի գործողությունները:







































