Thursday, 11 06 2026
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ

Ծառուկյանի ձերբակալությունը Քոչարյանի ոչնչացում է նշանակելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ իրադարձությունները զարգանում են Հայաստանի քնած քաղաքական դաշտի և գրեթե վերացած քաղաքական ընդդիմության համար անպատկերացնելի արագությամբ:

Սերժ Սարգսյանի ելույթից երեք աշխատանքային օր էլ չի անցել, սակայն արդեն ընթացք է տրվել Ծառուկյանին պատգամավորական մանդատից և անձեռնմխելիությունից զրկելու գործընթացին, հարկային խախտումների կասկածանքով ստուգումներ են սկսվել Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում, և աշխատանքից ազատվել են Ծառուկյանի օբյեկտների պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցները: Տրամաբանորեն ամեն ինչ գնում է քաղաքական ոչնչացում, գուցե քրեական հետապնդում, եթե մինչ այդ Ծառուկյանը չհեռանա Հայաստանից՝ անհայտ ուղղությամբ:

Սարգսյանը գործում է հստակ և հատու, բացարձակապես տիրապետելով դրությանը: Ծառուկյանը, ինչպես նաև նրան փոխկապակցված եռյակը, գուցե անսպասելիությունից, գուցե անճարակությունից՝ կաթվածահար են: Նրանք չունեն ոչ գործողության հնարավորություն, ոչ հեռանկար:

Դա այլ իրադրություն էր, երբ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն նույն Սարգսյանի թողտվությամբ այլընտրանք էին «աշխատում», ըստ ամենայնի՝ ցուցարարներ հավաքագրում, վճարված փոխադրամիջոցներով Երևան տեղափոխում, Ազատության հրապարակում մի երկու ժամ դատարկախոսում: Այժմ, երբ պարզվեց, որ այլընտրանքի երանելի ժամանակները մնացին հետևում, հետևում մնացին նաև թեկուզ մի քանի հազար մարդ մոբլիզացնելու ԲՀԿ-ի ֆինանսակազմակերպչական հնարավորությունները:

Ի վերջո, Ծառուկյանի ձերբակալությունը Քոչարյանի ոչնչացում է նշանակելու»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում